Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Դժվար է ասելը, թե ինչպիսին կլինի Հայաստանի ապագան»

«Դժվար է ասելը, թե ինչպիսին կլինի Հայաստանի ապագան»
24.05.2014 | 19:24

irates.am-ը Ստեֆան Բատորիի անվան լեհական հիմնադրամի ներկայացուցիչ Յակուբ Բենեդուչակից հետաքրքրվեց, թե Մաքսային միությանը միանալու որոշումից հետո ինչպե՞ս է պատկերացնում Հայաստանի՝ եվրաինտեգրման հեռանկարները: Նկատեցինք, որ Լեհաստանը ևս Ռուսաստանի իրականացրած քաղաքականության պատճառով բախվել է խնդիրների:

«Անկեղծ ասած, ես Հայաստանի հարցով փորձագետ չեմ: Ես հետևում եմ գործընթացներին: Դժվար է ասել, թե ինչպիսին կլինի Հայաստանի ապագան: Հայաստանը որպես ռազմավարական գործընկեր համագործակցում է Ռուսաստանի հետ: Ձեր նախագահը տվել է իր համաձայնությունը՝ միանալու Մաքսային միությանը: Թե հետագայում ինչ կարող է լինել՝ չգիտեմ»,- ասաց նա:
Հետաքրքրվեցինք նաև, թե Եվրամիությանն անդամակցելուց հետո Լեհաստանում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել: Ըստ մեր զրուցակցի՝ Լեհաստանը վերջին յոթ-ութ տարիներին, անշուշտ, կրել է փոփոխություններ, որովհետև Եվրամիությունը ներդրումներ է արել. զարգացել են ենթակառուցվածքները, կա քաղաքացիական հասարակություն: «Ես մտավախություն ունեմ, որ հետո Լեհաստանը կարող է վճարել դրա դիմաց: Միջազգային կորպորացիան մեր երկրում բացել է գրասենյակ, բայց կգա ժամանակ, որ նրանք կհեռանան»,- ասաց մեր զրուցակիցը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1563

Մեկնաբանություններ